Տպել
22.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-26-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին: 
  
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր  Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը (հոկտեմբերի 22-26-ը ներառյալ):