Հոկտեմբերի 18-20-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (GIZ) ԳՄԸՀ «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել էր «Ազգային ժողովի ոլորտային մշտական հանձնաժողովների եւ ԱԺ հաշվեքննության ու աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի դերը խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերություններում» խորագրով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների պատգամավորներ, փորձագետներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ եւ ներկայացուցիչներ, պատգամավորների օգնականներ, ԳՄՀԸ խորհրդականներ:
Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Ուլիխանյանը, ՀՊ անդամ Դավիթ Չիբուխչյանը, Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը եւ ԳՄԸՀ հրավիրված փորձագետ Գնել Խաչատրյանը:
Աշխատաժողովի ընթացքում վերլուծվել, քննարկվել են խոհրդարան-հաշվեքննիչ պալատ փոխգործակցության ձեւաչափի ու բովանդակության կատարելագործման ուղիները:
Քննարկումների ընթացքում կարեւորվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում ընթացիկ եզրակացությունների ուսումնասիրումը, կարեւոր հարցերի շրջանակի որոշումը, հանձնաժողովների անդամներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, համատեղ նիստերի արդյունքում հնչած առաջարկների վերլուծումն ու ամփոփումը:
Արժեւորվել են ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին հետեւելու համար հաշվեքննության եւ աուդիտի ոլորտի վերաբերյալ գիտելիքների որոշակի ծավալին եւ համապատասխան կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը:
Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ խորհրդատվությունները կշարունակվեն ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի շրջանակներում:
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողով է այցելել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինային: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհ...
Տեղի կունենա ՀՀ անկախությանը նվիրված ցուցահանդեսի բացում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ՀՀ անկախությանը:...
Հանդիպում ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացն...
Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած ...
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22 գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմ...
Ամփոփվել են ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները
Հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Գեւորգ Գորգիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է բոլոր հանձնաժող...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 22-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրավիրած մամլո ասուլիսը: ...
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու ...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...