Տպել
21.10.2019
Աշխատաժողով Ծաղկաձորում
1 / 12

Հոկտեմբերի 18-20-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (GIZ) ԳՄԸՀ «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել էր «Ազգային ժողովի ոլորտային մշտական հանձնաժողովների եւ ԱԺ հաշվեքննության ու աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի դերը խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերություններում» խորագրով աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների պատգամավորներ, փորձագետներ, Հաշվեքննիչ պալատի անդամներ եւ ներկայացուցիչներ, պատգամավորների օգնականներ, ԳՄՀԸ խորհրդականներ: 
  
Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Ուլիխանյանը, ՀՊ անդամ Դավիթ Չիբուխչյանը, Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության եւ միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը եւ ԳՄԸՀ հրավիրված փորձագետ Գնել Խաչատրյանը: 
  
Աշխատաժողովի ընթացքում վերլուծվել, քննարկվել են խոհրդարան-հաշվեքննիչ պալատ փոխգործակցության ձեւաչափի ու բովանդակության կատարելագործման ուղիները: 
  
Քննարկումների ընթացքում կարեւորվել են ԱԺ մշտական հանձնաժողովներում ընթացիկ եզրակացությունների ուսումնասիրումը, կարեւոր հարցերի շրջանակի որոշումը, հանձնաժողովների անդամներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, համատեղ նիստերի արդյունքում հնչած առաջարկների վերլուծումն ու ամփոփումը: 
  
Արժեւորվել են ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին հետեւելու համար հաշվեքննության եւ աուդիտի ոլորտի վերաբերյալ գիտելիքների որոշակի ծավալին եւ համապատասխան կարողությունների զարգացմանն առնչվող հարցերը:

Ազգային ժողովի եւ Հաշվեքննիչ պալատի միջեւ խորհրդատվությունները կշարունակվեն ԱԺ հաշվեքննության եւ աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի շրջանակներում: