National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
21.10.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունից ստացվել են տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից:

Հիշեցնենք, որ, ըստ առաջարկվող փոփոխության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ գլխով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո:


21.10.2019
Աշխատաժողով Ծաղկաձորում
Հոկտեմբերի 18-20-ը ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (GIZ) ԳՄԸՀ «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ Ծաղկաձորում կազմակերպել էր «Ազգային ժողովի ոլորտային մշտական հանձնաժողովների եւ ԱԺ հաշվեքննության ու աուդիտի հարցե...

21.10.2019
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողով է այցելել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինային: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհ...

21.10.2019
Տեղի կունենա ՀՀ անկախությանը նվիրված ցուցահանդեսի բացում
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում տեղի կունենա գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված ՀՀ անկախությանը:...

21.10.2019
Հանդիպում ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Հանդիպման նպատակն է նպաստել երկու պետությունների քաղաքական ու տնտեսական ոլորտներում առկա կապերի ամրապնդմանը, խորացն...

21.10.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչված «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինայիին: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած ...

21.10.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 22 գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմ...

21.10.2019
Ամփոփվել են ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները
Հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Գեւորգ Գորգիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ են ներկայացրել  հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ ԽՎ տարեկան նստաշրջանի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունն ակտիվ մասնակցել է բոլոր հանձնաժող...

21.10.2019
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 22-ին` ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրավիրած մամլո ասուլիսը: ...

21.10.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS