National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.10.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:
 

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամկան եւ առկա կանոնավոր երկխոսությունը:
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ առավել սերտ համագործակցությանը:
 

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նշել է, որ Հայաստանը ակնկալում է Ռումինիայի կողմից ճանաչում՝ դիտարկելով ցեղասպանությունների դատապարտումը՝ որպես կանխարգելման եւ հաշտեցման կարեւոր միջոց:
 

Հանդիպման ընթացում զրուցակիցները կարեւորել են նաեւ Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ հասարակական դեր ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ Ռումինիայում հայ ինքնության պահպանման գործում:
 

Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը նաեւ կարեւորել եւ բարձր է գնահատել «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին» օրինագծի ընդունումը Սենատում եւ Պատգամավորների պալատում՝ որպես կարեւոր քայլ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր փուլ բարձրացնելու հարցում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS