Տպել
18.10.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:
 

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամկան եւ առկա կանոնավոր երկխոսությունը:
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում խորհրդարանական պատվիրակությունների միջեւ առավել սերտ համագործակցությանը:
 

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, նշել է, որ Հայաստանը ակնկալում է Ռումինիայի կողմից ճանաչում՝ դիտարկելով ցեղասպանությունների դատապարտումը՝ որպես կանխարգելման եւ հաշտեցման կարեւոր միջոց:
 

Հանդիպման ընթացում զրուցակիցները կարեւորել են նաեւ Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ հասարակական դեր ունենալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ Ռումինիայում հայ ինքնության պահպանման գործում:
 

Այս համատեքստում Ռուբեն Ռուբինյանը նաեւ կարեւորել եւ բարձր է գնահատել «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին» օրինագծի ընդունումը Սենատում եւ Պատգամավորների պալատում՝ որպես կարեւոր քայլ երկու երկրների միջեւ հարաբերությունները որակական նոր փուլ բարձրացնելու հարցում:
 
 


30.05.2024
2023 թ. մեր պլանային ցուցանիշները հիմնականում գերակատարվել են. Անահիտ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2023 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 5 միջոցառում: Ունեցել է 612 մլն դրամի պլանավորված միջոցներ, ճշտված պլանով գումարը նվազեցվել է 603 մլն դրամի եւ փաստացի ծախսվել 557 մլն դրամ: Կատարողականը ճշտված բյուջեի նկատմամբ կազմում է 92,3 տոկոս. այս մասին ասել է ՀՀ ֆին...

30.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

30.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:   ...

30.05.2024
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: ...