National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
16.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
17.10.2019
Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում

Հարգարժան տիկին նախագահ,

մեծարգո գործընկերներ եւ պատվիրակներ,

ժողովրդավարության միջոցով են ձեւավորվում լեգիտիմ կառավարություններ եւ ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ եւ հարեւաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության եւ խորհրդարանի հեղինակությունը, օրինականությունը եւ մեր քաղաքական կամքն են, որ նպաստում են երկրի՝ ավելի ուժեղ, ավելի ճկուն լինելուն եւ ներկայացնում են մեզ ինքնիշխանության պաշտպանի ավելի պատկառելի դիրքերից: 
  
Հայաստանը՝ որպես ցեղասպանություն տեսած պետություն եւ հայ ժողովուրդը՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ, աշխարհում կատարվող ցանկացած ոճրագործություն առանձնակի ցավալի է ընկալում: Պատերազմը, կապված Արցախի ապագայի եւ ճակատագրի հետ, մեր ընտրությունը չէր, այն պարտադրվել էր մեզ: Սակայն «ստատուս քվոյի» իրավիճակում մենք մնում ենք հավատարիմ խաղաղությանը, շարունակում ենք ներգրավված մնալ խաղաղության գործընթացում՝ դիվանագիտությունը զենքի ուժից վեր դասելով: Սակայն, ցավոք, մենք չունենք «խաղաղության հուսալի գործընկեր»:

Երեկ Ադրբեջանի մեր գործընկերը խոսեց միջազգային իրավունքի մասին՝ չնշելով հիմնաքարային իրավունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Վերհիշելով պատմությունը՝ մենք բոլորս գիտենք եւ հիշում ենք, թե ինչպես որոշ ազգեր դարձան ԽՍՀՄ տարիներին անարդար որոշումների զոհ, որոնց շարքում էին նաեւ Արցախի հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պատմական բնօրրանում: Եվ 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը եւ անկախացել՝ միջազգային իրավունքի եւ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն: Իհարկե, ադրբեջանցի մեր գործընկերն իրավունք ունի մեջբերել Հայաստանի վարչապետի խոսքը, սակայն նա մոռացել է մեջբերել մեր վարչապետի ելույթի առանցքային եւ հայեցակարգային մասը, որտեղ նշվում է, որ հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, որը միտված է նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության՝ ավելի գործնական մակարդակում: «Ռազմատենչ տրամադրություններ» հրահրելու եւ սեփական երկրի ներսում հատվածական ծափողջույնների արժանանալու փոխարեն ավելի խելամիտ կլիներ երկարաժամկետ տեսլական ունենալ վերոնշյալ խաղաղության գաղափարի հետ կապված եւ խոսել հենց դրա մասին: 
  
Հարգելի գործընկերներ, վերջին մի քանի օրերին մենք խոսում ենք շրջակա միջավայրի, միջազգային իրավունքի, ինչպես նաեւ բռնության անընդունելի լինելու մասին: Մեր ձայնն այստեղ հնչեցնելը եւ աղմուկի փոխարեն ներդաշնակություն սփռելը կարող է վճռորոշ լինել խնդիրների հասցեագրման, ինչպես նաեւ միջազգային իրավունքի պաշտպանման տեսանկյունից: Ամուր նյարդեր են պետք ունենալ՝ դիմակայելու այն ամենին, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, եւ թե ինչպես հազարավոր անմեղ մարդիկ եւ երեխաներ են զրկվում կյանքից, երազանքներից եւ գոյության իրավունքից՝ ապրելու այն երկրում, որտեղ ծնվել են եւ որի մասնիկն են հանդիսանում: Միգուցե ժամանակն է մեզ բոլորիս, հատկապես կանանց համար, առաջնորդողի դեր ստանձնել բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու եւ երաշխավորելու համար (ինչպես քրդերի դեպքում այս պարագայում), եւ այդ նպատակով օգտագործել Միջխորհրդարանական միությունը որպես ամենաազդեցիկ հարթակներից մեկը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS