ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրել է անդրանիկ նիստը:
ԱԺ պատգամավորը գործընկերներին է ներկայացրել խմբի աշխատակարգը, աշխատանքների կազմակերպման գործընթացը, խմբի անդամի իրավունքները: Հռիփսիմե Գրիգորյանի հավաստմամբ՝ զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը կամավորական հիմունքներով գործող խորհրդակցական հարթակ է, որի նպատակն է աջակցել մշտական հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը, օրենսդիր մարմնի եւ գործադիր իշխանության ու մասնավորի միջեւ երկխոսությանը, համագործակցությանը:
Նշվել է, որ խմբում կարող են ընդգրկվել նաեւ բարձր որակավորում եւ ոլորտային գործունեության փորձ ունեցող մասնագետներ:
Զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները կներկայացնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին:
Քննարկման արդյունքում հաստատվել է աշխատանքային խմբի աշխատակարգը:
Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում
Հարգարժան տիկին նախագահ, մեծարգո գործընկերներ եւ պատվիրակներ, ժողովրդավարության միջոցով են ձեւավորվում լեգիտիմ կառավարություններ եւ ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ եւ հարեւաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության եւ խորհրդարան...
ՀՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են գումարել
Հոկտեմբերի 17-ին Մանե Թանդիլյանի եւ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայա...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հոկտեմբերի 17-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Արտյոմ Ծառուկյանի հեղինակած «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջա...
Քննարկվել են զինծառայությանն ու ճանապարհային երթեւեկությանն առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախա...
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 17-20-ը ներառյալ Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը (հոկտեմբերի 18-20...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ ...
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով: ...