Տպել
17.10.2019
Հաստատվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի աշխատակարգը
1 / 4

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրել է անդրանիկ նիստը:

ԱԺ պատգամավորը գործընկերներին է ներկայացրել խմբի աշխատակարգը, աշխատանքների կազմակերպման գործընթացը, խմբի անդամի իրավունքները: Հռիփսիմե Գրիգորյանի հավաստմամբ՝ զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը կամավորական հիմունքներով գործող խորհրդակցական հարթակ է, որի նպատակն է աջակցել մշտական հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը, օրենսդիր մարմնի եւ գործադիր իշխանության ու մասնավորի միջեւ երկխոսությանը, համագործակցությանը:

Նշվել է, որ խմբում կարող են ընդգրկվել նաեւ բարձր որակավորում եւ ոլորտային գործունեության փորձ ունեցող մասնագետներ:

Զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբն իր կատարած աշխատանքների վերաբերյալ եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները կներկայացնի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին:

Քննարկման արդյունքում հաստատվել է աշխատանքային խմբի աշխատակարգը: 
 


04.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները մայիսի 3-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Քեմերոնին: Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակ...