National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
20.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
17.10.2019
Քննարկվել են զինծառայությանն ու ճանապարհային երթեւեկությանն առնչվող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի՝ զոհված կամ մահացած զինծառայողնների ընտանիքների այն անդամնները, ովքեր չունեն օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական, չեն զրկվի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունքից, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել են իրենց փաստացի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Հարակից ելույթում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը հակասում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի համապատասխան հոդվածներին:

Կառավարության եզրակացությունը նույնպես դրական չէր: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները օրենսդրական նախաձեռնությանը տվել են բացասական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքի չափը: Գործող նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի փոխարեն սահմանվում է հարյուրհիսնապատիկի չափը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցն ու խոչընդոտը շրջանցելու հետ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խստացումը պայմանավորված է վերջին տարիներին ՃՏՊ-ների թվի ավելացմամբ: 2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 1663 դեպք, որից 122-ը՝ մահվան ելքով:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագիծը հակասում է տուգանային միավորների բալային համակարգին: Կառավարությունը բացասական էր գնահատել այն: Քվեարկությամբ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի հեղինակած  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ մյուս նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS