Տպել
16.10.2019
Քննարկվել է «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագիծը
1 / 4

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագծի վերաբերյալ քննարկում:

Աննա Կոստանյանը տեղեկացրել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:

ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի պատմությունն ու ձեռքբերումները: Նա նշել է, որ 2018 թվականի սկզբից ՀՀ ՏԶՆ նախարարության (ՀՀ էկոնոմիկայի նախարարության) հետ ակտիվ քննարկվում է «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի»-ին՝ առանձին պետական սեփականության կառուցվածքային միավորի կազմավորման հարցը: Արդիական է նաեւ այնտեղ գիտական աշխատանքի վերսկսման խնդիրը, ինչը հնարավորություն կտա իրականացնել գիտաարտադրական եւ կրթական կայուն եւ կենսունակ մոդելների ներդրում: Արեւիկ Սարգսյանի խոսքով՝ ռադիոօպտիկական դիտակի գործարկումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Անցած տարիներին նա իր գործընկերների հետ մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ:

Ամփոփելով քննարկումը՝ Աննա Կոստանյանը նշել է, որ առկա խնդիրները դեռեւս անհրաժեշտ է քննարկել եւ հույս հայտնել, որ հետամուտ է լինելու դրանց լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:


19.09.2024
Հանձնաժողովում հյուրընկալվել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենի ղեկավարած պատվիրակությունը
Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ  նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան  ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավո...