National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.10.2019
Աշխատանքային քննարկում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում ոռոգման ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 16-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է Սեւան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի շահագործման եւ մի շարք համայնքներում ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրների:

Ներկա են եղել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, ոլորտի պատասխանատուներ, համայնքների ներկայացուցիչներ:

Մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Սեւանից դուրս եկող կոյուղագիծը վնասվել է, եւ կեղտաջուրը լցվում է մշակովի հողակտորները, ինչի հետեւանքով հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ: Ըստ նրա՝ գերմանական KFW բանկի վարկային ծրագրով՝ Ծաղկունք համայնքի հարեւանությամբ կառուցվելու է կեղտաջրերի մաքրման ժամանակակից կայան: Նախագծման աշխատանքներն սկսվել են 2016 թ-ին, ավարտվել՝ 2018 թվականին: Վարազդատ Կարապետյանի հավաստմամբ՝ գերմանական կողմը մտավախություն ունի, որ կայանի կառուցումից հետո այն չի հանձնվի շահագործման: Նրանք ներկայացնում են Երեւանում կառուցված կեղտաջրերի մաքրման կայանի օրինակը, որը մինչեւ օրս չունի շահագործող կազմակերպություն:

Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ վերջերս գերմանական կողմի պատասխանատուի հետ հեռախոսազրույցի ընթացքում փարատել է նրանց մտահոգությունը՝ նշելով, որ կայանը կամ կշահագործի համայնքը կամ այն մրցութային կարգով կհանձնվի որեւէ կազմակերպության:

Ջրային կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Վահրամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ մաքրման կայանի կառուցումը նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում:

Ըստ Վարդան Մելքոնյանի՝ Եվրամիության տվյալներով հանրապետության ողջ տարածքը ժամանակակից կոյուղու ցանցով ապահովելու համար անհրաժեշտ է 2 միլիարդ եվրո, իսկ տարեկան սպասարկման ծախսը կկազմի 52 միլիոն եվրո:

Քննարկվել է նաեւ Զովաբեր եւ հարակից գյուղերին ոռոգման ջրով ապահովելու հարցը: Համայնքների ներկայացուցիչներն առաջարկել են տարածքում կառուցել փոքր ջրամբար, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնելու ոռոգվող հողատարածքների քանակը, հարակից մի շարք համայնքներ  ապահովելու ոռոգման ջրով:

Վարազդատ Կարապետյանի առաջարկությամբ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում կլինեն համայնքներում՝ մոտիկից ծանոթանալու խնդիրներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am