Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի՝ նախագծի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:
Գլխադասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ եղել է աշխատանքային քննարկում:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում եւ դրանից դուրս առեւտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին հանել օրենքով սահմանված բացառությունների ցանկից:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված «Առեւտրի եւ ծառայությունների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», ինչպես նաեւ «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Մի շարք օրենքների նախագծերի հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն:
Քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 15-ին հանդիպել են Օնտարիոյի, Քվեբեկի նահանգային խորհրդարանների եւ Տորոնտոյի ու Մոնրեալի քաղաքապետական խորհուրդների անդամների հետ:Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի անդամ Արշ...
Քննարկվել են ռազմական դրության իրավական ռեժիմին եւ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են աշխատավարձերի վճարման գործընթացի համակարգված ...
Քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին քննարկել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում
«Հարգարժան նախագահություն, գործընկեր խորհրդարանականներ, տիկնայք եւ պարոնայք, ելույթս ցանկանում եմ սկսել շնորհակալություն հայտնելով մեր տանտիրոջը՝ Սերբիայի Հանրապետության խորհրդարանին՝ Վեհաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար: Ընթացիկ ընդհանուր քննարկման խորագիրն ինքնին խոսուն է. «Միջազգա...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...