Տպել
15.10.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի՝ նախագծի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:

Գլխադասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ հարցի վերաբերյալ եղել է աշխատանքային քննարկում:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է Երեւան քաղաքի վարչական սահմաններում եւ դրանից դուրս առեւտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողներին հանել օրենքով սահմանված բացառությունների ցանկից:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված «Առեւտրի եւ ծառայությունների մասինե օրենքում լրացումներ կատարելու մասին», «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին», ինչպես նաեւ  «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Մի շարք օրենքների նախագծերի հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: