Տպել
15.10.2019
Քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին քննարկել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անվանական համախառն ներքին արդյունքը կազմել է 2 տրիլիոն 724 միլիարդ դրամ, որը 10 տոկոսով ավելին է, քան 2018 թ.-ի առաջին կիսամյակում: Նախարարի խոսքով՝ ներկայացված ցուցանիշը կանխորոշում է այն եկամուտները, որոնք հնարավոր է օգտագործել հայտարարված ծրագրերի ֆինանսավորման համար: Նշվել է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է 758.5 միլիարդ դրամ եկամուտ, որից 752 միլիարդ դրամը ներքին աղբյուրներից ստացված եկամուտներն են, դրանում տեսակարար կշիռ են ունեցել հարկային եկամուտները՝ կազմելով 713 միլիարդ դրամ:

Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման ցուցանիշը ծրագրված համամասնությունների համեմատությամբ 55.3 միլիարդ դրամով ավելի է: Կատարողականը կամ ծրագրի շեղումը պայմանավորված է վիճակագրության փոփոխությամբ, ուստի առաջիկայում ճշգրտումներ կիրականացվեն եռամսյակային համամասնությունների կազմման գործընթացում: Պաշտոնական դրամաշնորհներից մուտքերը կազմել են 6.7 միլիարդ դրամ:

Զեկուցողն անդրադարձել է նաեւ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսային հատվածում առկա ցածր կատարողականին:

Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել են հանձնաժողովի նախագահի եւ անդամների հարցերին:
 


15.10.2019
Քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 15-ին հանդիպել են Օնտարիոյի, Քվեբեկի նահանգային խորհրդարանների եւ Տորոնտոյի  ու Մոնրեալի քաղաքապետական խորհուրդների անդամների հետ:Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի անդամ Արշ...

15.10.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: ...

15.10.2019
Քննարկվել են ռազմական դրության իրավական ռեժիմին եւ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են աշխատավարձերի վճարման գործընթացի համակարգված ...

15.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում
«Հարգարժան նախագահություն, գործընկեր խորհրդարանականներ, տիկնայք եւ պարոնայք, ելույթս ցանկանում եմ սկսել շնորհակալություն հայտնելով մեր տանտիրոջը՝ Սերբիայի Հանրապետության խորհրդարանին՝ Վեհաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար: Ընթացիկ ընդհանուր քննարկման խորագիրն ինքնին խոսուն է. «Միջազգա...

15.10.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

15.10.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

15.10.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...