Տպել
10.10.2019
Քննարկվել են հայ-պորտուգալական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Ջուլֆալակյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Մխիթարյանի  եւ հիմնադրամի անդամների հետ: 
  
Հյուրերը մեր երկրում են «Հայաստանում Պորտուգալիայի օրեր» նախաձեռնության շրջանակում:

Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ հայ-պորտուգալական կապերի օրակարգում  կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական փոխհամագործակցությունը: Երկու  երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում պատգամավորն արժեւորել  է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի դերակատարությունը: 
  
Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ, հետագա փոխհարաբերություններն եւ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով:

Հյուրերը շրջել են խորհրդարանում, այցելել ԱԺ թանգարան: