National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.01.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
14.10.2019
Քննարկվել են Սեւանա լճի էկոհամակարգին եւ տեղական ինքնակառավարմանն առնչվող նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է հանձնաժողովի նախագահի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Նշվել է, որ 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Լճի մակարդակի իջեցման հետեւանքով մեծացել է ճահճացման վտանգը: Բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի  եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանն է ջրի մակարդակի բարձրացումը:

Առաջարկության նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:

Կառավարության եզրակացությունը դրական չէր:

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հավաստմամբ՝ երաշտ տարիներին հնարավոր չի լինի օգտվել լճի ջրերից:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան»  խմբակցության հեղինակած  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը:

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը նշել է, որ գործող օրենքն ընդունվել է 2008 թվականին: Մեկ տարի առաջ օրենքում կատարված փոփոխությամբ ավագանու խմբակցությունները զրկվել են տեղական հանրաքվե կազմակերպելու իրավունքից: Առաջարկվում է Երեւանի ավագանու խմբակցություններին վերադարձնել այդ լիազորությունը: Ամրագրվում է նոր դրույթ, ըստ որի՝ քաղաքապետն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը պարտավոր են ընդունել ավագանու անդամին՝ վերջինիս պահանջով՝ եռօրյա ժամկետում:

Գործադիրը բացասական եզրակացություն էր ներկայացրել: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ գործող օրենքով Երեւանի ավագանու մեկ-երրորդին իրավունք է վերապահված կազմակերպել տեղական հանրաքվե: Նա անընդունելի է համարել քաղաքապետի եւ ավագանու անդամի հարաբերությունների օրենքով կարգավորումը:

Պատգամավորները օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չեն ներկայացրել:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նույնանուն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկու օրենքների նախագծերի քննարկումը:


25.01.2021
Տեղեկատվություն խորհրդարանական լսումների անցկացման վերաբերյալ
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝  «Գիտությունը՝ որպես անվտանգության եւ զարգացման հենասյուն» թեմայով:...

25.01.2021
Քննիչ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS