Տպել
14.10.2019
Կարեւորվել է Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը
1 / 12

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Հովհաննես Իգիթյանը, Ծովինար Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Կորյուն Մկրտչյանը, Աննա Կոստանյանը եւ Սոս Ավետիսյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Շիրակ Թորոսյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության զարգացումը:

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին:

Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված առողջ եւ տրամաբանված մոտեցումների համար: Ընդգծելով նման այցերի կարեւորությունը՝ նա նշել է, որ ստացված  տեղեկությունները հասանելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:

Դիվանագիտական քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման եւ Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման հարցերը:

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:

Նշվել է, որ  Հայաստանը՝  որպես ԵԱՏՄ անդամ,  կարող է հնարավորություն ընձեռել գործարարներին դուրս գալու ԵԱՏՄ շուկա, ինչը բավականաչափ հետաքրքրել է բելգիացի գործընկերներին:


14.10.2019
Քննարկվել են Սեւանա լճի էկոհամակարգին եւ տեղական ինքնակառավարմանն առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է հանձնաժողովի նախագահի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,...

14.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Իվան Նովիցկիի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Իվան Նովիցկիի հետ: Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է  երկու ժողովուրդների դարավոր կապը, շնորհակալություն հայտ...

14.10.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

14.10.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` 14.10.2019, Ժամը 16:00, 114 սենյակ,   Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝   15.10.2019, Ժամը 12:00, 414 սենյակ,   ...