Տպել
14.10.2019
Կարեւորվել է Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը
1 / 12

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Հովհաննես Իգիթյանը, Ծովինար Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Կորյուն Մկրտչյանը, Աննա Կոստանյանը եւ Սոս Ավետիսյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Շիրակ Թորոսյանը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության զարգացումը:

Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամները մասնակցել են «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին, որի նպատակն է ընդլայնել եւ ամրապնդել Արցախի Հանրապետության համագործակցությունն օտարերկրյա պետությունների հետ, նոր ազդակ եւ գործնական բնույթ հաղորդել Արցախի արդեն առկա միջազգային կապերին:

Շիրակ Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Հայաստանի արտաքին քաղաքական երկու կարեւոր ուղղությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված առողջ եւ տրամաբանված մոտեցումների համար: Ընդգծելով նման այցերի կարեւորությունը՝ նա նշել է, որ ստացված  տեղեկությունները հասանելի են դարձնում Արցախի ժողովրդի ձայնը Եվրոպայում:

Դիվանագիտական քաղաքական հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել են Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման եւ Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ստեղծման հարցերը:

Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:

Նշվել է, որ  Հայաստանը՝  որպես ԵԱՏՄ անդամ,  կարող է հնարավորություն ընձեռել գործարարներին դուրս գալու ԵԱՏՄ շուկա, ինչը բավականաչափ հետաքրքրել է բելգիացի գործընկերներին:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...