Տպել
14.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Իվան Նովիցկիի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Իվան Նովիցկիի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է  երկու ժողովուրդների դարավոր կապը, շնորհակալություն հայտնել նախկին պատգամավորին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու համար:

Իվան Նովիցկին երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահին հանդիպման համար եւ  մանրամասներ ներկայացրել Արցախ կատարած այցից՝ ընդգծելով Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ ունեցած մշտական բարեկամական վերաբերմունքը:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի  դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները: