Տպել
11.10.2019
Քննարկվել են հայ-կանադական տնտեսական գործակցության խնդիրներ
1 / 7

ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանն ու խմբի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են կանադահայ գործարարների հետ, որոնք մեր երկրում են Հայաստան-Սփյուռք գործակցության համաժողովի շրջանակում:

Արման Եղոյանը կարեւորել է հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացումն ու կանադահայ գործարարների հետ գործակցության ընդլայնումը: Նշվել է, որ ներկա դրությամբ գործում են 45 համատեղ ձեռնարկություններ:

Կանադահայ գործարար Հրաչ Գասպարին անհրաժեշտ է համարել Հայաստանում ներդրումների խթանումը: Նա ներկայացրել է տնտեսական հարաբերություններում առկա խնդիրները, ընդգծել  գործարար ոլորտի, հատկապես` ներդրումային քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը:

 Հյուրերը կարեւորել են Հայաստանում Կանադայի դեսպանատուն ունենալը, ինչը, ըստ նրանց, հնարավորություն կտա տեղեկացված լինել ներդրումների մասին, մեր երկրի տնտեսության զարգացման ընթացքին:

Հանդիպման ընթացքում շեշտադրվել է ՏՏ ոլորտում համագործակցությունը,  միջազգային փորձի ներդրումը:

Հրաչ Գասպարիի տեղեկացմամբ՝ կանադահայ գործարար համայնքը պատրաստակամ է աջակցել Նոր Հայաստանի տնտեսական ներդրումային ծրագրերի իրականացմանը: