Տպել
11.10.2019
Աշխատանքային քննարկում՝ շախմատ առարկայի դասավանդման նպատակահարմարության վերաբերյալ
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում է անցկացրել հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր դասավանդման նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ոլորտի մասնագետներ:

Նախարարի կարծիքով՝ առարկան պետք է դասավանդվի դպրոցներում, քանի որ Հայաստանը միջազգային ասպարեզում համարվում է շախմատային գերտերություն: Շատ երկրներ ուսումնասիրում են հայկական փորձը: Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է,  որ աշակերտների ծնողներից ստացել են բողոքներ կապված դասավանդման մեթոդաբանության հետ, նաեւ առաջարկվել է չգնահատել առարկան: Խնդիրը քննարկման փուլում է:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է մարզերի դպրոցներում շախմատի դասավանդման առկա իրավիճակը: Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների կիրառումը շախմատի ուսուցման գործընթացում, ինչը կնպաստի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը կարեւորել է մասնագետների նպատակային վերապատրաստման գործընթացի կազմակերպումը, անդրադարձել  ֆինանսական խնդիրներին:

Խնդրո առարկայի շուրջ քննարկումները կլինեն շարունակական: 
 


11.10.2019
Քննարկվել են հայ-կանադական տնտեսական գործակցության խնդիրներ
ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանն ու խմբի անդամները հոկտեմբերի 11-ին հանդիպել են կանադահայ գործարարների հետ, որոնք մեր երկրում են Հայաստան-Սփյուռք գործակցության համաժողովի շրջանակում: Արման Եղոյանը կարեւորել է հայ-կանադական տնտեսական հարաբերությունների զարգացումն ու կանադա...

11.10.2019
«Կանանց քվոտան Ընտրական օրենսգրքում պետք է հասցնել 40 տոկոսի». Լենա Նազարյան
Հոկտեմբերի 11-ին  Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը, հասարակական...

11.10.2019
Ստորագրվել է խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր
Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ստորագրել են խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր: Նշենք, որ հուշագրով ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի խորհրդարանում հիմնվող կենտրո...

11.10.2019
Հաագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդներ...

11.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կյազմակերպված ընդունելությանը
Հոկտեմբերի 10-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:  Տեղի է ունեցել Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգը՝ նվիրված Կոմիտասի 150 ամյա...