Տպել
11.10.2019
Ստորագրվել է խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր
1 / 6

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ստորագրել են խորհրդարանական Փորձագիտական վերլուծական կենտրոնի աջակցության փոխըմբռնման հուշագիր:

Նշենք, որ հուշագրով ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանի խորհրդարանում հիմնվող կենտրոնի գործունեությունն ապահովելու համար կտրամադրի ժամանակակից սարքավորումներ:

Դեբորա Գրիզերը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո ԱՄՆ Կառավարությունը ցանկանում է շարունակել իր օժանդակությունը Հայաստանի Կառավարությանը եւ օրենսդիր մարմնին: «Կարծում եմ, որ հենց օրենսդիր մարմինն է ապահովում գործադրի հաշվետվողականությունը: Ուստի կարեւոր են լավ միջոցներով ապահովված խորհրդարանական հետազոտական ծառայությունները՝ չեզոք եւ անկողմնակալ վերլուծություն, իրավական աշխատանքի մասնագիտական որակ ապահովելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողական վերլուծության համար կայուն գործիքների ապահովումը հիմնավորելու համար»,- նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը:

Նա խոսել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետազոտության կենտրոնի եւ Հայաստանի խորհրդարանում ստեղծվող նմանատիպ կենտրոնի միջեւ համագործակցության անհրաժեշտության մասին:

Դեբորա Գրիզերը ԱՄՆ ՄԶԳ կողմից վերահաստատել է խորհրդարանի հետ արդյունավետ երկխոսություն ունենալու ցանկությունը:

Տիգրան Գալստանը շնորհակալություն է հայտնել գործակալությանը տարիներ շարունակ խորհրդարանի հետ համագործակցության, ինչպես նաեւ նյութական աջակցություն ցուցաբերելու համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել կազմակերպության կողմից օրենսդիր մարմնում բազմաթիվ աջակցության ծրագրերի իրականացումը թե՛ նախկինում, թե՛ այսօր, որոնք նպաստել են խորհրդարանի կարողությունների զարգացմանը: Տիգրան Գալստյանն արժեւորել է համագործակցության այս փուլը, որն ուղղված է խորհրդարանի փորձագիտական եւ վերլուծական ներուժի ավելացմանը, ինչն էլ կնպաստի օրենսդիր մարմնի վերահսկողական գործառույթի հզորացմանը:

«Կարծում եմ, որ այսօր Ազգային ժողովի եւ Միջազգային զարգացման գործակալության միջեւ հուշագրի ստորագրմամբ կընդլայնենք մեր համագործակցության շրջանակները՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ դուք անձնապես եւ գործակալությունն ամեն կերպ օգնում եք գործընկեր երկրներին՝ զարգացնելու իրենց կարողությունները»,- նշել է Տիգրան Գալստյանը: Նա հույս է հայտնել, որ գործակալության հետ համագործակցությունը կլինի շարունակական:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...