ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ:
Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը:
Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանում:
Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հայ-նիդերլանդական օրակարգի առաջխաղացման վերաբերյալ:
Ավելի ուշ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Նիդերլանդների Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զարգացման համագործակցության հանձնաժողովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, մարդու իրավունքներին եւ միգրացիային առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Արցախյան հիմնախնդրին եւ Նիդերլանդների կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին հնարավոր աջակցությանը:
Քննարկվել են հայ-պորտուգալական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Ջուլֆալակյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Մխիթարյանի եւ հիմնադրամի անդամների հետ: Հյուրերը մեր երկրում են «Հայաստանում Պորտուգալիայի օրեր» նախաձեռնության շր...
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 4-6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքներից: Բանախոսի հավաստմամբ՝ առաջին անգամ Վեհաժողովի աշխատանքներ...
Տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով
Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, «Օպերա Սյութ» հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով: Պատգամավորները, մասնավորապես կանայք, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն քաղաքակ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հաագայում
Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հրավերով: ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին
2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում կայացած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...