National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
10.10.2019
Տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով

Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, «Օպերա Սյութ» հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով: 
  
Պատգամավորները, մասնավորապես կանայք, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն քաղաքականությանը կանանց մասնակցության հարցը:

Միջազգային չափանիշների եւ լավագույն փորձի ուսումնասիրության միջոցով մասնակիցները կանդրադառնան ներկուսակցական եւ ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը, խրախուսման եւ պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաեւ՝ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում եւ ընտրված մարմիններում կանանց ներկայացվածության  բարձրացմանը:

Միջոցառումը կազմակերպված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:

Քննարկումը Ազգային ժողովի աշխատանքային խմբի նախաձեռնության ավելի ընդգրկուն  մաս է հանդիսանում: Այն նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը ապագա օրենսդրության եւ, մասնավորապես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հետագա մշակման գործում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS