Տպել
09.10.2019
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ
1 / 6

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտիանը:

ԱԺ պատգամավորը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առաջիկա չորս տարիների համագործակցության ծրագրերն ու տարբեր ոլորտներում ընթացող եւ նախատեսվող բարեփոխումների փաթեթը: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը Եվրամիության ոչ բոլոր երկրներն են վավերացրել, այդ իսկ պատճառով այն գործում է շուրջ 80 տոկոսով: Վիկտոր Ենգիբարյանը կարեւորել է ԵՄ աջակցությամբ՝ դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների բնագավառներում իրականացվող բարեփոխումները: Ըստ նրա՝ հիմնովին կբարեփոխվի նաեւ ոստիկանության ոլորտը, կներդրվի եվրոպական կառավարման համակարգ, կստեղծվի օպերատիվ կենտրոն:

Նշվել է, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան է: ԵՄ-ին բաժին է հասնում մեր երկրի առեւտրի ընդհանուր ծավալի 22 տոկոսը:

Նիկոլա Տավիտիանը նույնպես  կարեւոր է համարել ԵՄ-ի հետ գործակցությունը: Նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը: