ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտիանը:
ԱԺ պատգամավորը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առաջիկա չորս տարիների համագործակցության ծրագրերն ու տարբեր ոլորտներում ընթացող եւ նախատեսվող բարեփոխումների փաթեթը: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը Եվրամիության ոչ բոլոր երկրներն են վավերացրել, այդ իսկ պատճառով այն գործում է շուրջ 80 տոկոսով: Վիկտոր Ենգիբարյանը կարեւորել է ԵՄ աջակցությամբ՝ դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների բնագավառներում իրականացվող բարեփոխումները: Ըստ նրա՝ հիմնովին կբարեփոխվի նաեւ ոստիկանության ոլորտը, կներդրվի եվրոպական կառավարման համակարգ, կստեղծվի օպերատիվ կենտրոն:
Նշվել է, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան է: ԵՄ-ին բաժին է հասնում մեր երկրի առեւտրի ընդհանուր ծավալի 22 տոկոսը:
Նիկոլա Տավիտիանը նույնպես կարեւոր է համարել ԵՄ-ի հետ գործակցությունը: Նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը:
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը: Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...