Տպել
09.10.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ամստերդամ

Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 9-12-ը Ամստերդամում (Նիդերլանդների Թագավորություն) կլինի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
 
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ):