National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
09.10.2019
Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցեր
1 / 3

Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ  նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ:

Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝  նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն՝ մի քանի պատճառով: Դրանցից ամենաէականն այն է, որ նշյալ ժամանակահատվածում կարող են ծագել օրենքի մեկնաբանմանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն եւ նախընտրական շրջանում հավաքականությանն առնչվող խնդիրներ:

Պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի,  ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը նշել է, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS