Հոկտեմբերի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Միքայել Մելքումյանը մանրամասներ են ներկայացրել Ստրասբուրգում կայացած վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներից:
Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի պատվիրակության նախաձեռնած միջոցառումը, որի քննարկման թեման «գորշ գոտիներում» բնակվող մարդկանց իրավունքներն էին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աջակցությամբ Ստրասբուրգ է մեկնել եւ մասնակցել միջոցառմանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, անդրադարձել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Անդրադառնալով միջոցառմանը՝ Հովհաննես Իգիթյանը տեղեկացրել է, որ Վեհաժողովի գլխավոր քարտուղարն իր զեկույցում նշել է, որ կառույցը պատրաստվում է մյուս տարի լուրջ դերակատարում ունենալ նման գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Կարեւոր եւ աննախադեպ գնահատելով անցկացված միջոցառումը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ մարդու իրավունքների հանձնակատարը լինի Արցախում, չճանաչված մյուս պետություններում, քանզի դա է ԵԽԽՎ մանդատը: Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի նիստում խոսել է նաեւ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցող դիտորդները դրանք համարել են ազատ, թափանցիկ եւ ժողովրդավար: Ըստ բանախոսի՝ ԵԽԽՎ-ն պարտավոր է հաշվի առնել եւ արձագանքել այդ ընտրություններին:
Ըստ պատվիրակության անդամների՝ Ադրբեջանի պատվիրակությունն այս նստաշրջանում իրեն դրսեւորել է ավելի ագրեսիվ, քան նախորդներում: Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ հնչեցրած անհեթեթ հայտարարություններին հայ խորհրդարանականները պատասխանել են՝ հենվելով ԵԽ օրենսդրությանը:
Միքայել Մելքումյանը կարեւորել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի բանկին անդամակցելու հարցը:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նստաշրջանի վերջին նիստում նշվել է կառույցի 70-ամյակը: Այդ շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպայի խորհրդի գործունեությանն առնչվող հարցերի:
Նստաշրջանի ընթացքում Վլադիմիր Վարդանյանն ընդգրկվել է ՄԻԵԴ դատավորների ընտրության կոմիտեում, Ռուբեն Ռուբինյանը՝ մոնիթորինգային հանձնաժողովում: Նշվել է, որ Հայաստանը ներկայացված է Վեհաժողովի առանցքային բոլոր հանձնաժողովներում:
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փառատոնի աշխատանքների ընթացքին, երիտասարդների եւ ուսանողների բազմակողմ զարգացվածությանն առնչվող առանցքային մի շարք հարցեր: Վահե Էնֆ...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Էջմիածին եւ մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Խորհրդարանի ղեկավարը շրջայց է կատարել Էջմիածնի կրթական եւ հասարակական կառույցների սաների աշխատանքները ներկայացնող տաղավարներով, այցելել Էջմիածնի 55-ամյա պատմաազգագրակա...
Քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քննարկման շարժառիթը եղել է հանձնաժողովի՝ օգոստոսի 30-...
Քննարկվել են իրավական բնագավառին առնչվող մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ արդարադատության փոխն...
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքե...
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:...
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 08.10.2019, Ժամը 12:00, 334 սենյակ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 08.10.2019, Ժամը 11:00, 314 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյու...