National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
08.10.2019
Ամփոփվել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
1 / 3

Հոկտեմբերի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Միքայել Մելքումյանը  մանրամասներ են ներկայացրել Ստրասբուրգում կայացած վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներից:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստանի պատվիրակության նախաձեռնած միջոցառումը, որի քննարկման թեման «գորշ գոտիներում» բնակվող մարդկանց իրավունքներն էին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աջակցությամբ Ստրասբուրգ է մեկնել եւ մասնակցել միջոցառմանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նա ներկայացրել է Արցախում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, անդրադարձել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Անդրադառնալով միջոցառմանը՝ Հովհաննես Իգիթյանը տեղեկացրել է, որ Վեհաժողովի գլխավոր քարտուղարն իր զեկույցում նշել է, որ կառույցը պատրաստվում է մյուս տարի լուրջ դերակատարում ունենալ նման գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Կարեւոր եւ աննախադեպ գնահատելով անցկացված միջոցառումը՝ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ անհրաժեշտ է հասնել նրան, որ մարդու իրավունքների հանձնակատարը լինի Արցախում, չճանաչված մյուս պետություններում, քանզի դա է ԵԽԽՎ մանդատը: Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի նիստում խոսել է նաեւ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցող դիտորդները դրանք համարել են ազատ, թափանցիկ եւ ժողովրդավար: Ըստ բանախոսի՝ ԵԽԽՎ-ն պարտավոր է հաշվի առնել եւ արձագանքել այդ ընտրություններին:

Ըստ պատվիրակության անդամների՝ Ադրբեջանի պատվիրակությունն այս նստաշրջանում իրեն դրսեւորել է ավելի ագրեսիվ, քան նախորդներում: Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ հնչեցրած անհեթեթ հայտարարություններին հայ խորհրդարանականները պատասխանել են՝ հենվելով ԵԽ օրենսդրությանը:

Միքայել Մելքումյանը կարեւորել է Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի բանկին անդամակցելու հարցը:

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ նստաշրջանի վերջին նիստում  նշվել է  կառույցի 70-ամյակը: Այդ շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպայի խորհրդի գործունեությանն առնչվող հարցերի:

Նստաշրջանի ընթացքում Վլադիմիր Վարդանյանն ընդգրկվել է ՄԻԵԴ դատավորների ընտրության կոմիտեում, Ռուբեն Ռուբինյանը՝ մոնիթորինգային հանձնաժողովում: Նշվել է, որ Հայաստանը ներկայացված է Վեհաժողովի առանցքային բոլոր հանձնաժողովներում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS