National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
08.10.2019
Քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը
1 / 7

Հոկտեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քննարկման շարժառիթը եղել է հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին Մեղրիում հրավիրված արտագնա նիստը, որի ընթացքում տեղեկացել են ժամանակին մեծ ոգեւորությամբ բացված, ազատ տնտեսական գոտու պարապուրդի մատնված լինելու մասին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով՝ Մեղրու ազատ տնտեսական գոտու շահագործման համար առկա են մի շարք խնդիրներ, որոնցից կարեւորը հողերի հարցն է. ամբողջ տարածքի համար պահանջվում է 50-60 հեկտար, սակայն այն ընդհամենը 1,8-է, ինչն էլ անբավարար ազատ տնտեսական գոտու համար:

Ըստ փոխնախարարի՝ հաջորդը՝ մաքսային ռեժիմի կարգավորման, ինչպես նաեւ շինարարների հետ կապված հարցերն են:

Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտու տարածքի հողերի հետ կապված հարուցվել է քրեական գործ, իսկ մաքսային կարգավորումը կլինի, երբ կհստակեցվի, թե հողերի որ հատվածն է տրվելու տնտեսական գոտուն:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ նախքան գոտու շահագործումը առկա մի շարք անլուծելի հարցեր պահանջում են օրենսդրական կարգավորում:

Նիստում փոխվարչապետը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին պարգեւատրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի բարձրագույն պարգեւով:

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի ջանքերով Մեղրին մինչեւ տարեվերջ կգազիֆիկացվի:

Անդրադառնալով Մեղրու ԱՏԳ-ու հողերի խնդրին՝ Մխիթար Զաքարյանը նշել է, որ համայնքն ունի 70 հեկտար ազատ հող եւ այն պատրաստ են տրամադրելու կառույցին:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու գործունեության հիմնախնդիրներին:

Արձանագրելով հողերի օտարման, ինչպես նաեւ սահմանային ուղեկալի շուրջ ստեղծված իրավիճակը՝ հանձնաժողովը որոշում է կայացրել անդրադառնալ հարցին հանձնաժողովի հերթական նիստում:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am