Տպել
07.10.2019
Հանդիպում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
1 / 4

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Լիբերալ ինտերնացիոնալի» գերմանական խմբի ղեկավար Կարստեն Քլայնի գլխավորած պատվիրակության հետ:

Կողմերը քննարկել են կազմակերպության հետ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարացման եւ բարեփոխումների կիրարկման գործընթացի հիմնական մարտահրավերներին եւ ձախողումներին, ինչպես նաեւ Հայաստանի սոցիալ-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առնչվող խոչընդոտներին: