Տպել
08.10.2019
Քննարկվել են իրավական բնագավառին առնչվող մի շարք նախագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: 
 
Ըստ ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի՝ փորձ է արվում կարգավորել  հանրապետության տարածքում եւ մեր երկրի տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց հանձնման եւ ժամանակավոր կալանավորման հետ կապված իրավահարաբերությունները: Առաջարկվում է նաեւ տվյալ գործը քննող դատախազին եւս վերապահել դատական որոշումը բողոքարկելու իրավունք:

Հարակից  ցեկույցում  ԱԺ պատգամավոր Նորա Առուստամյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում են մեղադրող եւ պաշտպանող կողմերի իրավունքները: Նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:
 
Օրինագիծն ստացել է դրական եզրակացություն նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
 
Հանձնաժողովականները քննարկել եւ դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք նախագծերի:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունը կկայանա հաջորդ նիստին: