Տպել
08.10.2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքելության ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ներդրման համար՝ հաջողություններ մաղթելով իր հետագա գործունեության մեջ:

Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ իր հետագա գործունեության ընթացքում եւս կփորձի նպաստել Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը: