Տպել
04.10.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարեւոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Մարդու իրավունքների ինստիտուտն Արցախի կայացած ինստիտուտներից է, եւ արդեն տաս տարուց ավելի է Արցախի օմբուդսմենի հաստատությունը եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի լիարժեք անդամ է: Քանիցս այս ամբիոնից հնչել է, որ Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ» եւ որ մարդու իրավունքը չի կարող եւ չպիտի պայմանավորվի տվյալ տարածքի քաղաքական, իրավական կարգավիճակով: Մեկ տարի առաջ մեր Վեհաժողովն ընդունեց 2240 բանաձեւը, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ՝ ներառյալ «գորշ գոտիները»: Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի: Հիշեցնեմ, որ բանաձեւով Վեհաժողովը վերահաստատեց ԵԽ անդամ պետությունների նկատմամբ ստանձնած իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն համագործակցելու եւ բարեխղճորեն գործելու մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգի մեխանիզմների հետ՝ ներառյալ հակամարտության գոտիներ մուտքի առումով: Եւ ինչպես բազմիցս նշել էր ԵԽ այլեւս նախկին գլխավոր քարտուղար Յագլանդը՝ «Մարդու իրավունքների հանձնակատարը ցանկացած պահի պետք է ունենա լիարժեք, անվճար եւ անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ»: Մինչ այժմ, ցավոք, ոչ մի առաջընթաց Արցախի հարցում չի գրանցվել:

Հույս ունեմ, որ այս դեպքում մենք, ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաեւ սառեցված բանաձեւ, ինչի օրինակները, ցավոք, մեր Վեհաժողովում քիչ չեն եղել: 
  
 


05.05.2024
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել. քննարկվել են համագործակցության նոր ուղղություններ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի  Եվրասիայի գծով ավագ տնօրեն Ստեֆան Նիքսին, ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով փոխնախագահ, դեսպան Ուիլիամ Թեյլորին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով...