Տպել
04.10.2019
98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը
1 / 21

Ազգային ժողովը, հոկտեմբերի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը:

Այնուհետեւ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ տեղեկացրել է, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու որոշման ընդունման քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր:  Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել երկուսը: 98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվել է:

Հիշեցնենք, որ որոշման նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: