Տպել
02.10.2019
Դպրոցականներն ու մանկավարժները ծանոթացել են խորհրդարանական առօրյային
1 / 10

Հոկտեմբերի 2-ին  խորհրդարան են այցելել «Փոքրիկ իշխան»  կրթահամալիրի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, շրջել շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Աշակերտների հարցերը վերաբերել են երկրի ներքաղաքական կյանքին, «Վիճակախաղերի մասին»  օրենքի փոփոխություններին, ԼՂ հակամարտության  հիմնախնդրի կարգավորմանը, Ամուլսարի շահագործմանը:

Բանախոսը կարեւորել է մեր երկրում կայացած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդավարական գործընթացների զարգացումը:  «Ժողովրդավարությունը հասարակության շարժիչ ուժն է»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել գործադիրի աշխատանքը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ տարվող անզիջում պայքարը:

Պատգամավորն աշակերտներին մաղթել է բարձր առաջադիմություն, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում:

Նույն օրը խորհրդարան են այցելել Երեւանի Րաֆֆու անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:  Հերթական  «Բաց դասը»  վարել են  պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Արթուր Մանուկյանը:

Պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նախագծերի մշակման, քննարկման, ընդունման ընթացակարգերը:

Լիլիթ Ստեփանյանի հավաստմամբ՝ կենսունակ են այն օրենքները, որոնց հիմքում հանրության կողմից բարձրացված խնդիրներն են: ԶԼՄ-ների անաչառության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա  նշել է, որ լրատվամիջոցը պետք է հանդիսանա կամուրջ՝ իշխանության եւ հասարակության միջեւ:

Արթուր Մանուկյանը նկատել է, որ կրթված քաղաքացուն կեղծ լուրերով հնարավոր չէ մոլորեցնել: Նա ընդգծել է կիրթ ու զարգացած քաղաքացիական հասարակություն ունենալու կարեւորությունը:

Լիլիթ Ստեփանյանն արժեւորել է դպրոցի դերն ու նշանակությունը, կարեւորել մանկավարժի նպատակային աշխատանքը, կրթելու եւ դաստիարակելու ունակությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ սահմանամերձ համայնքների ուսումնական խնդիրներին:

«Բաց դասերի»  ավարտին դպրոցականներն ու մանկավարժները լուսանկարվել են օրվա բանախոսների հետ:


02.10.2019
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրա...

02.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական եւ կարեւոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման, այլ նաեւ կարծրատիպերը կոտրելու եւ հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպ...