National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
02.10.2019
Դպրոցականներն ու մանկավարժները ծանոթացել են խորհրդարանական առօրյային
1 / 10

Հոկտեմբերի 2-ին  խորհրդարան են այցելել «Փոքրիկ իշխան»  կրթահամալիրի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, շրջել շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Աշակերտների հարցերը վերաբերել են երկրի ներքաղաքական կյանքին, «Վիճակախաղերի մասին»  օրենքի փոփոխություններին, ԼՂ հակամարտության  հիմնախնդրի կարգավորմանը, Ամուլսարի շահագործմանը:

Բանախոսը կարեւորել է մեր երկրում կայացած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդավարական գործընթացների զարգացումը:  «Ժողովրդավարությունը հասարակության շարժիչ ուժն է»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել գործադիրի աշխատանքը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ տարվող անզիջում պայքարը:

Պատգամավորն աշակերտներին մաղթել է բարձր առաջադիմություն, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում:

Նույն օրը խորհրդարան են այցելել Երեւանի Րաֆֆու անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:  Հերթական  «Բաց դասը»  վարել են  պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Արթուր Մանուկյանը:

Պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նախագծերի մշակման, քննարկման, ընդունման ընթացակարգերը:

Լիլիթ Ստեփանյանի հավաստմամբ՝ կենսունակ են այն օրենքները, որոնց հիմքում հանրության կողմից բարձրացված խնդիրներն են: ԶԼՄ-ների անաչառության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա  նշել է, որ լրատվամիջոցը պետք է հանդիսանա կամուրջ՝ իշխանության եւ հասարակության միջեւ:

Արթուր Մանուկյանը նկատել է, որ կրթված քաղաքացուն կեղծ լուրերով հնարավոր չէ մոլորեցնել: Նա ընդգծել է կիրթ ու զարգացած քաղաքացիական հասարակություն ունենալու կարեւորությունը:

Լիլիթ Ստեփանյանն արժեւորել է դպրոցի դերն ու նշանակությունը, կարեւորել մանկավարժի նպատակային աշխատանքը, կրթելու եւ դաստիարակելու ունակությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ սահմանամերձ համայնքների ուսումնական խնդիրներին:

«Բաց դասերի»  ավարտին դպրոցականներն ու մանկավարժները լուսանկարվել են օրվա բանախոսների հետ:


25.10.2021
Ներկայացրել են 2022 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական սկզբունքները
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին եւ ներքին պարտք...

25.10.2021
Հոկտեմբերի 26-ին նիստ կգումարի ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով` 26.10.2021 ժամը 14:00 414 սենյակ:   ...

25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձներ...

25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

25.10.2021
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS