National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.10.2019
Դպրոցականներն ու մանկավարժները ծանոթացել են խորհրդարանական առօրյային
1 / 10

Հոկտեմբերի 2-ին  խորհրդարան են այցելել «Փոքրիկ իշխան»  կրթահամալիրի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, շրջել շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Աշակերտների հարցերը վերաբերել են երկրի ներքաղաքական կյանքին, «Վիճակախաղերի մասին»  օրենքի փոփոխություններին, ԼՂ հակամարտության  հիմնախնդրի կարգավորմանը, Ամուլսարի շահագործմանը:

Բանախոսը կարեւորել է մեր երկրում կայացած թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդավարական գործընթացների զարգացումը:  «Ժողովրդավարությունը հասարակության շարժիչ ուժն է»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը: Նա բարձր է գնահատել գործադիրի աշխատանքը՝ ընդգծելով կոռուպցիայի դեմ տարվող անզիջում պայքարը:

Պատգամավորն աշակերտներին մաղթել է բարձր առաջադիմություն, հայրենիքի հանդեպ անմնացորդ նվիրում:

Նույն օրը խորհրդարան են այցելել Երեւանի Րաֆֆու անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:  Հերթական  «Բաց դասը»  վարել են  պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը եւ Արթուր Մանուկյանը:

Պատգամավորները ներկայացրել են խորհրդարանի օրենսդրական գործունեությունը, նախագծերի մշակման, քննարկման, ընդունման ընթացակարգերը:

Լիլիթ Ստեփանյանի հավաստմամբ՝ կենսունակ են այն օրենքները, որոնց հիմքում հանրության կողմից բարձրացված խնդիրներն են: ԶԼՄ-ների անաչառության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա  նշել է, որ լրատվամիջոցը պետք է հանդիսանա կամուրջ՝ իշխանության եւ հասարակության միջեւ:

Արթուր Մանուկյանը նկատել է, որ կրթված քաղաքացուն կեղծ լուրերով հնարավոր չէ մոլորեցնել: Նա ընդգծել է կիրթ ու զարգացած քաղաքացիական հասարակություն ունենալու կարեւորությունը:

Լիլիթ Ստեփանյանն արժեւորել է դպրոցի դերն ու նշանակությունը, կարեւորել մանկավարժի նպատակային աշխատանքը, կրթելու եւ դաստիարակելու ունակությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ սահմանամերձ համայնքների ուսումնական խնդիրներին:

«Բաց դասերի»  ավարտին դպրոցականներն ու մանկավարժները լուսանկարվել են օրվա բանախոսների հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am