Տպել
02.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
1 / 1

«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, մենք բոլորս շատ լավ գիտենք, որ օմբուդսմենի գրասենյակը հսկայական եւ կարեւոր դեր է խաղում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման, այլ նաեւ կարծրատիպերը կոտրելու եւ հասարակական մտածելակերպը փոխելու հարցում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն ունի բարձրագույն «A» կատեգորիա՝ իր անկախ, անկողմնակալ եւ արդյունավետ աշխատանքի համար վերջերս հանդես է եկել կարեւոր նախաձեռնությամբ՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում: Խտրականության, կարծրատիպերի եւ թիրախավորումների դեմ պայքարի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակը շարունակում է նախաձեռնել եւ իրականացնել բազմաթիվ նախաձեռնություններ՝ Եվրոպայի Խորհրդի, UNFPA, USAID եւ ԵՄ–ի, ինչպես նաեւ տեղական քաղաքացիական հասարակություններ կազմակերպությունների աջակցությամբ:

Հիմնական նպատակն է փոխել ընկալումը կանանց դերի վերաբերյալ եւ խրախուսել կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների ընդունման գործընթացում: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախաձեռնել է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը նպաստող արշավ՝ ուղղված կանանց եւ ընտանեկան բռնության  դեմ պայքարին՝ «դեմ եմ բռնությանը» կոչով: Պայքարելով կանանց եւ ընտանեկան բռնության դեմ՝ մենք կերտում ենք ուժեղ ընտանիք, ապահով միջավայր եւ առողջ հասարակություն: Իսկ հայ հասարակության համար ընտանիքը շատ կարեւոր է: Սակայն չի կարող լինել երջանիկ ընտանիք, եթե կա բռնություն: Այս արշավի նախաձեռնողները հիմնականում կենտրոնացել են մարզերի վրա եւ կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու սոցիալական մեդիան: Միաժամանակ, արշավին ակտիվորեն մասնակցում են ճանաչված մարդիկ եւ մասնավորապես տղամարդ դերասաններ: Ինչու՞ եմ ես սա նշում: Որովհետեւ, իմ համոզմամբ, տղամարդիկ պետք է հավասարապես պայքարեն ընտանեկան բռնության դեմ՝ կոտրելով կանանց մասին կարծրատիպերը: Միայն համատեղ ուժերով մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքների:

Այսպիսով, այս հարցում մենք ունենք սերտ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հայտնի մարդկանց եւ, իհարկե, կառավարության միջեւ:

Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել, որ ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովը վճռական են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ավելի ուժեղացնելու հարցում, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը հիմնավոր արժեք է մեզ համար»:


02.10.2019
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Խորհրդարանը հոկտեմբերի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի, Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրա...

02.10.2019
Դպրոցականներն ու մանկավարժները ծանոթացել են խորհրդարանական առօրյային
Հոկտեմբերի 2-ին  խորհրդարան են այցելել «Փոքրիկ իշխան»  կրթահամալիրի աշակերտներն ու մանկավարժները: Նրանք հետեւել են ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին, շրջել շենքում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասն» անցկացրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը: Աշակերտների հարցերը վերաբերե...