National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
01.10.2019
Քննարկվել են Իրաքի եզդիներին առնչվող մի շարք հարցեր
1 / 5

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները՝ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ, հանդիպել են Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավոր Սաիբ Խըդըրի գլխավորած պատվիրակության հետ:

Բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժողով, նշել է, որ հայ եւ եզդի ժողովուրդները պատմականորեն միշտ եղել են բարեկամներ, եւ այդ եղբայրական հարաբերությունները ներկայում էլ շարունակվում են:

Այդ համատեքստում Հովհաննես Հովհաննիսյանը կարեւորել է օրեր առաջ եզդիական «Թաուս» Մալաք եւ յոթ հրեշտակներ» տաճարի օծումը:

Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ նախատեսվում է այց Իրաք, որն էլ կնպաստի երկու երկրների համագործակցության զարգացմանը:

Իրաքի խորհրդարանի պատգամավորը, շնորհակալություն հայտնելով  հանդիպման համար, ներկայացրել է Սինջարի եզդիների խնդիրները, մասնավորապես առողջապահական, կրթական ոլորտներում:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ իր՝ դեռեւս Իրաք այցության ընթացքում, ծանոթացել է սինջարաբնակ եզդիների բազմաթիվ խնդիրների եւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս օժանդակելու նրանց՝ այդ հարցերի լուծմանը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությանը, նշվել է, որ հնարավորություններ են ստեղծված եզդիների հոգեւոր, մշակութային եւ ազգային արժեքների պահպանման ու զարգացման համար: Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական, քաղաքական, մշակութային անցուդարձին:

Երկուստեք կարեւորվել են հաճախակի փոխայցելություններն ամենատարբեր մակարդակներում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS