National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
01.10.2019
Քննարկվել են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ  Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա  բարեկամական խմբի ղեկավար   Անուշ Բեղլոյանը, խմբի անդամներ Նորա Առուստամյանը, Հայկ Կոնջորյանն ու Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեի հետ:

Անուշ Բեղլոյանը կարեւոր է համարել երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական, միջխորհրդարանական կապերի զարգացումն ու ընդլայնումը: Նա ընդգծել է տարբեր միջազգային կառույցներում՝ այդ թվում ԵԱՀԿ-ում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը: Դեսպանն այդ առնչությամբ հայտնել է իր գոհունակությունը, կարեւորել գործակցության շարունակականությունը:  Նա պատրաստակամություն է հայտնել պահպանել ու շարունակել տարիների ընթացքում ձեռքբերված բարեկամական ավանդույթներն, ինչպես նաեւ աջակցել մի շարք ոլորտներում, ՏՏ բնագավառում երկուստեք գործակցությանը:

Բարեկամական խմբի ղեկավարը հյուրերին տեղեկացրել է, որ վերջերս Վիլնյուս այցի ընթացքում ծանոթացել են հանրային գնումների վերահսկողության բնագավառում լիտվական փորձին եւ ցանկություն հայտնել այն ներդնել մեր երկրում: Արտակարգ եւ լիազոր դեսպանը դրական է արձագանքել:

Քննարկվել են նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր. պայմանավորվածություններ  են  ձեռք բերվել առաջիկայում երկուստեք բարեկամական խմբերի հանդիպումների վերաբերյալ: Նշվել է, որ համագործակցությունը լինելու է նպատակային ու շարունակական: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS