ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին խորհրդարան են այցելել Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները:
Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին:
Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ներկայացվել են ժեստերի լեզվի մասին օրենսդրական կարգավորումներ ունենալուն, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու եւ աշխատաշուկայում հաստատվելու հնարավորություններին, Հայաստանում հարմարավետ մրջավայր ունենալուն վերաբերող հարցեր:
Անդրադառնալով լսողության խնդիրներ ունեցող անձանց կրթության եւ աշխատանքի իրավունքի իրացման ընթացքում առաջացող խնդիրներին՝ Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը: «Խնդրահարույց են կրթության հետ կապված հարցերն այն առումով, որ Հայաստանում չկան ժեստերի լեզվի մասնագետներ: Աշխատանքի անցնելու պարագայում գործատուները վերապահումներ ունեն լսողության խնդիրներ ունեցող մասնագետին ընդունելու հարցում»,- նշել է պատգամավորը: Ըստ նրա՝ առկա հարցերի լուծումների մի մասն օրենսդրական կարգավորումների դաշտում է եւ կառաջարկվեն քննարկվելու՝ համապատասխան հանձնաժողովներում:
«Բաց դասի» մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:
Հայաստանը շարունակում է ամուր կանգնած մնալ խաղաղության օրակարգը խթանելու եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքերում. Հռիփսիմե Գրիգորյան
Ստրասբուրգում գումարվել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Նստաշրջանի բացման նիստին ելույթ է ունեցել հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: «Մեծարգո՛ նախագահ, Ես ցանկանում եմ խոսել իմ ...
Արթուր Հովհաննիսյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր եւ պայմաններ, որ օտարերկրացի երիտասարդներն էլ ցանկանան Հայաստանում սովորել»,- ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպմանը: Խոսելով «Ակադեմիա...
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը: Պատգամավորը նշել է. «Երբեմն միայն մեկ քայլը կարող է երեխային տանել տվյալների հսկայական անտառ, որը կձեւավորի նրա ապագան ու կյանքի հայացքնե...
Մենք պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների եւ ռիսկերի միջեւ. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում: «Հարգելի գործընկերներ, Արհեստական բանականությունն արագորեն փոխակերպել է մեր կյանքի տարբեր ասպեկտները՝...
Խորհրդարան է այցելել Լիտվայի պետական հիմնարկների արհմիությունների ներկայացուցիչների պատվիրակությունը
Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են: Ողջունելի են վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցերը, որոնք նոր եռանդ են հաղորդում Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիք...