Տպել
01.10.2019
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին խորհրդարան են այցելել Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները:

Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին:

Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ներկայացվել են ժեստերի լեզվի մասին օրենսդրական կարգավորումներ ունենալուն,  բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու եւ աշխատաշուկայում հաստատվելու հնարավորություններին, Հայաստանում հարմարավետ մրջավայր ունենալուն վերաբերող հարցեր:

Անդրադառնալով լսողության խնդիրներ ունեցող անձանց կրթության եւ աշխատանքի  իրավունքի իրացման ընթացքում առաջացող խնդիրներին՝  Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը:  «Խնդրահարույց են կրթության հետ կապված հարցերն այն առումով, որ Հայաստանում  չկան ժեստերի լեզվի մասնագետներ: Աշխատանքի անցնելու պարագայում գործատուները վերապահումներ ունեն լսողության խնդիրներ ունեցող մասնագետին ընդունելու հարցում»,- նշել է պատգամավորը: Ըստ նրա՝ առկա հարցերի լուծումների մի մասն օրենսդրական կարգավորումների դաշտում է եւ կառաջարկվեն քննարկվելու՝ համապատասխան հանձնաժողովներում:

«Բաց դասի» մասնակիցները լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...