National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
01.10.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կազմակերպել է աննախադեպ միջոցառում՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ
1 / 2

Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով:

Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը եւ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին ղեկավար Ռընե Ռուքեն:

Դահլիճը եղել է բազմամարդ, ներկա են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներ, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչներ, փորձագետներ, դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն իր բացման խոսքում վկայակոչելով 2018 թվականին ընդունված ԵԽԽՎ «Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրներ, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ մուտքի վերաբերյալ» բանաձեւը՝ նշել է, որ այսպես կոչված «գորշ գոտիներում» ապրող մարդկանց իրավունքները քննարկման առարկա են այնպիսի հայտնի կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ այլն: Նա իր խոսքում մասնավորապես շեշտել է. «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացումը չպետք է կախված լինի այն տարածքի կարգավիճակից, որտեղ բնակվում են ժողովուրդները: Մարդու իրավունքներն իրենց բնույթով համընդհանուր են, եւ երբ խոսքը վերաբերում է դրանց պաշտպանությանը, մոնիթորինգին եւ գնահատմանը, չպետք է լինեն անտեսված տարածքներ եւ մոռացված մարդիկ»:

ԱԺ պատվիրակության ղեկավարն իր խոսքում նաեւ անդրադարձել է միջազգային հանրության դերակատարությանն այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության գործում՝ շեշտելով իրադրության ճիշտ եւ ժամանակին գնահատման եւ հակազդող միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Հանդիպման հաջորդ բանախոսը՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ներկայացրել է դեռեւս միջազգային ճանաչում չստացած պետություններում մարդու իրավունքների՝ անտեսված լինելու պատճառները, իրական հետեւանքներն ու ազդեցությունը մարդկանց կյանքում: Նա շեշտել է, որ համապատասխան կազմակերպությունների, ինչպես նաեւ Մարդու իրավունքների ԵԽ հանձնակատարի մուտքը նման պետություններ պետք է լինի ազատ: Արտակ Բեգլարյանը ներկայացրել է ԵԽ որոշ անդամ պետությունների շարժառիթները՝ միտված մոնիթորինգային մեխանիզմների մուտքն արգելափակելուն:

Ըստ բանախոսի՝ միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այս հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում, այլապես միջազգային կազմակերպությունները չպետք է խոսեն մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ, հակառակ Ադրբեջանի կողմից տարվող մեկուսացման քաղաքականության՝ Արցախը ստանձնել է միջազգային պարտավորություններ` միակողմանիորեն միանալով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ-ի մի շարք միջազգային դաշնագրերին, ինչպես նաեւ Ժնեւյան կոնվենցիաներին: Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ անկախ միջազգային կարգավիճակից՝ Արցախի իշխանությունները եւ հասարակությունը շարունակելու են ամրապնդել արդեն իսկ գործող մեխանիզմները՝ ապահովելով Արցախում մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը:

Իր հերթին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Ռընե Ռուքեն խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականության մասին եւ կոչ արել միջազգային հանրությանը գիտակցել մարդու իրավունքների առաջնայնությունը, այդ թվում՝ հիմնահարցերի խաղաղ կարգավորման համատեքստում:


01.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 3-7-ը ներառյալ  Մարաքեշ (Մարոկկոյի Թագավորություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պ...

01.10.2019
Քննարկվել են Իրաքի եզդիներին առնչվող մի շարք հարցեր
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները՝ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ, հանդիպել են Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավոր Սաիբ Խըդըրի գլխավորած պատվիրակության հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժող...

01.10.2019
Քննարկվել են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ  Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա  բարեկամական խմբի ղեկավար   Անուշ Բեղլոյանը, խմբի անդամներ Նորա Առուստամյանը, Հայկ Կոնջորյանն ու Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեի հետ: Անուշ Բեղլո...

01.10.2019
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քննարկել ու հաստատել են Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագիծը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխությ...

01.10.2019
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին խորհրդարան են այցելել Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին: ...

01.10.2019
Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանք...

01.10.2019
«Սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի».պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում
«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, ցանկանում եմ անդրադառնալ երկու կարեւոր հարցի, որոնք ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Առաջինը՝ փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցն է: Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբոսզոդան, որը ձերբակալված է Ադրբեջա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS