Տպել
30.09.2019
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
1 / 4

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաեւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 14, հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 19 հարց:

Փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ԱԺ խորհրդի մի շարք որոշումներում: