National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
30.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը
1 / 18

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել է  իրականացնել Սինգապուրում: ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է Սինգապուրի հետ հարաբերությունները խորացնելու առումով: «Իհարկե, մեզ համար օրինակելի է տնտեսական զարգացման ձեր մոդելը եւ, մենք կարծում ենք, որ բազմաթիվ դասեր ունենք քաղելու: Նաեւ ուզում եմ ասել, որ շահագրգռված ենք երկու խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացմամբ եւ արդեն իսկ մեր խորհրդարանում սկսվել է գործընթաց՝ Սինգապուրի խորհրդարանի հետ բարեկամական խումբ ձեւավորելու ուղղությամբ: Ես մեծ հույս ունեմ, որ Սինգապուրը եւս այդպիսի հետաքրքրություն կդրսեւորի»,- ասել է Արարատ Միրզոյանը: 
 
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ շատ երջանիկ է Հայաստանում առաջին անգամ գտնվելու համար: Ըստ նրա՝ եւ՛ Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ՛ նրա անդամ պետությունների միջեւ ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիրն ու Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը եւս կնպաստեն հարաբերությունների զարգացմանը: «Մենք ջերմ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Ցանկանում ենք խորացնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի խորհրդարանի հետ, խորհրդարանական բարեկամական խումբ նույնպես կստեղծենք»,- ասել է Լի Սյեն Լունը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Սինգապուրի վարչապետին՝ ջերմ խոսքերի եւ ցուցաբերվող հետաքրքրության համար, նաեւ ուրախությամբ նշել, որ Սինգապուրում որոշում կա՝ հաջորդ տարի անցկացնել Հայաստանի մշակույթի օրեր: «Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է եւս մեկ անգամ անդրադառնալու մեր մշակութային ժառանգությանը եւ վստահ եմ, որ սա նաեւ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացման համար: Հայերը տեսնելու շատ բան ունեն Սինգապուրում եւ վստահ եմ, որ սինգապուրցիները՝ տեսնելու շատ բան Հայաստանում: Հուսով եմ, որ դուք ձեր այցի ընթացքում համոզվեցիք դրանում: Մենք մեծապես կարեւորում ենք Արեւելյան Ասիայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ դրա լավագույն ապացույցներից մեկն է՝ Եվրասիական տնտեսական միության հետ կնքվող, քննարկվելիք եւ արդեն ստորագրվող փաստաթուղթը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս փաստաթղթից»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը նշել է, որ Հայաստանում հանդիպել է սինգապուրցի զբոսաշրջիկների: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է իր երկրի զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրությունը եւ համաձայնել, որ Սինգապուրի ու Հայաստանի միջեւ վերոնշյալ ոլորտը զարգացնելու մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի համար զգայուն երկու հարցի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ հույս հայտնելով, որ ինչպես բազմաթիվ երկրներ, Սինգապուրը եւս պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաեւ կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Նաեւ ուզում եմ, որ դուք՝ որպես մեր միջազգային գործընկերներ, վստահ լինեք, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն անշեղորեն շարժվելու են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու, արհեստական տնտեսական մոնոպոլիաները վերացնելու, դատական իշխանության անկախությունը հաստատելու եւ իրավական բարեփոխումների ճանապարհով: Կարծում եմ՝ մեր գործընկերների համար սա կարեւոր է իմանալ, որպեսզի կանխատեսելի գործընկերային հարաբերություններ կարողանան հաստատել»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Սինգապուրի վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործում:
 


25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են ՀՀ 2022 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի մասին իր դիտարկումները, մոտեցումները եւ հիմնական ուղերձներ...

25.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ուղիղ հեռարձակումը: ...

25.10.2021
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS