Տպել
30.09.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Նախաձեռնությամբ հստակեցվում են հատուցման հետ կապված որոշակի հարցեր: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր տեխնիկական բնույթի առաջարկություններ:

Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկամսյա ժամկետով: