Տպել
27.09.2019
Քննարկվել են երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր
1 / 5

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Արմավիրի մարզի մի խումբ երիտասարդների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կրթական, մշակույթի ոլորտներին, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Կարեւորելով նման հանդիպումները՝ պատգամավորը նշել է, որ հնարավորություն է ստեղծվում ստանալու ազդակներ այն խմբերից, որոնք հետագայում դառնալու են ծրագրերի շահառու:  Ըստ Վիկտոր Ենգիբարյանի՝ հաջորդ տարիներին կավելանան երիտասարդական հասարակական կազմակերպություններին տրվող ֆինանսական միջոցները: Նա նշել է, որ մինչ այժմ միջոցները տրամադրվել են հիմնականում միջազգային  կազմակերպությունների կողմից. ներկայում  քայլեր են արվում այդ հարցում պետության դերակատարումը մեծացնելու ուղղությամբ: Մասնավորապես քննարկվում են արտերկրում սովորող երիտասարդ ուսանողների ֆինանսավորմանն առնչվող հարցերը:

Երիտասարդները կարեւորել են պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունն ու ցանկություն հայտնել հանդիպումներ կազմակերպել նաեւ  համայնքներում՝  տեղի երիտասարդներին հուզող հարցերը քննարկելու նպատակով:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...